News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ցավալի է, որ այստեղ այցելելու ֆորմալ առիթը ջրհեղեղն է, որը ցավոք սրտի վնասեց նաեւ Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, անպայման առիթ պետք է փնտրեի լինել այստեղ, որովհետոեւ նախկինում չէի եղել այստեղ: Սուրբ Ղազար կղզին, Մխիթարյան միաբանությունը մեր իրականության եւ պատմության համար շատ կարեւոր նշանակություն ունի: Համոզված եմ, որ հետագայում էլ շատ կարեւոր դեր պետք է ունենա: Այն գիտական ժառանգությունը, որ ստեղծվել է այստեղ, առաջին հերթին հայագիտական, հայոց լեզվի, մեր պատմության հետ առնչնչվող, դրվել է մեր նոր գիտության եւ կրթության հիմքում, ինչը շատ կարեւոր է:

Կարեւոր է, որ մենք գնահատենք մեր ինքնության ինքնաճանաչման գործում կարեւորագույն նշանակություն ունեցող գիտական այս տաճարը, հոգեւոր կենտրոնը,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իր ներկայացրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային դրույթներից մեկը մեր ինքնության պահպանումն ու զարգացումն է. «Շատ հաճախ մենք պսպղան կարգախոսների ներքո իրականում վնասում ենք ինքներս մեր ինքնությունը, կորցնում ենք մեր հետագիծը եւ ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները եւ մեր կառավարության մեծ առաքելություններից մեկը համարում եմ հենց սա, որ մեր ինքնության, պատմության, մեր անցյալի հետ հաշտ լինենք, ինքներս մեզ ճանաչենք մեր ամբողջության մեջ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Մխիթարյան միաբանությունը հետագայում էլ պետք է կարեւոր դերակատարություն ունենա հայ իրականության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ