News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեր նպատակն ու աշխատանքը պետք է ուղղված լինի նաեւ նրան, որ աշխարհի բոլոր հայերը ունենան ՀՀ քաղաքացիություն, մանավանդ, որ երկքաղաքացիությունը թույլատրված է մեր օրենսդրությանբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանը պետք է դառնա հայկական կյանքի առանցքը եւ լինի համայն հայության շահերի արտահայտիչը. «Երրորդ հանրապետության պատմության մեջ անընդհատ այդ բանավեճը եղել է՝ մի մասն ասել է՝ ազգային գաղափարախոսություն պետք է, մյուս մասն ասել է՝ պետք չէ: Կամ եղել են տարբեր խմբեր, որոնք ազգային գաղափարախոսություն ասելով հասկացել են տարբեր բաներ: Մենք համարում ենք, որ այո, ազգային գաղափարախոսություն պետք է եւ համահայկականությունն է ազգային գաղափարախոսությունը, որ յուրաքանչյուր հայ աշխարհում, անկախ նրանից, թե որտեղ է ապրում,  պարտադիր պետք է ապրի Հայաստանով: Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն խոսելու համայն հայության անունից»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ