News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականների մեծ մասը պատրաստ չէ վստահորեն պատասխանել հարցին, թե արդյոք երբեւէ Մարսի վրա կյանք է գոյություն ունեցել: Սակայն ամերիկացի միջատաբան Ուիլյամ Ռոմոզերը վստահ է, որ Կարմիր մոլորակը մինչ այժմ բնակեցված է տարբեր էակներով, որոնք միջատներ եւ սողուններ են հիշեցնում, հաղորդում է HighTech+-ը՝ հղում անելով Phys.org-ին:

Հարկ է նշել, որ չնայած նրան, որ Ռոմոզերը 45-ամյա աշխատանքային փորձով պատվավոր գիտնական է, Մարսի ուսումնասիրությամբ նա զբաղվում է սիրողական մակարդակով: Իսկ արդեն մի քանի տարի է՝ նա ուշադիր հետեւում է համացանցում հասանելի լուսանկարներին, որոնք արվել են մարսագնացների կողմից:

Միջատաբանը պնդում է, որ լուսանկարներում տեսանելի են կենդանիներ հիշեցնող օբյեկտներ: Նրա խոսքով՝ դրանց վրա կան բազմաթիվ միջատներ:

Ցավոք, Ռոմոզերի սենսացիոն հայտարարությունը չի կարելի Մարսի վրա կյանքի գոյության լուրջ ապացույց համարել: Ամենայն հավանականությամբ, պրոֆեսորը պարեյդոլիայի՝ տեսողական պատրանքի զոհ է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ