News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանում, երբ որոեւէ մեկը մոտենում է հուշարձանի նա ունի միայն մի նպատակ՝ նենգափոխել, ոչնչացնել, թաքցնել, փոխել. որտեղի՞ց մեզ այս մտածողությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Միլանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հեգնանքով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Քարահունջում պեղումների մասին միլանահայերից մեկի հարցին։

«Անընդհատ մի ուժ կա, որ մեզ գլորում, տանում է այնտեղ, որ եթե պեղումներ են ՀՀ–ում, ուրեմն մեր հուշարձանը ոչնչացնում են։ Կրթական համակարգում ուզում են բարեփոխումներ անել, ասում են՝ ոչնչացվում է մեր ազգային ինքնությունը, ուզում են բուհերը վերափոխել, ասում են՝ անպայման ուզում են ոչնչացնել մեր գիտությունը, բա Մխիթար Գոշն ո՞ւր մնաց, բա Անանիա Շիրակացին ո՞ւր մնաց, չի կարելի այդպես, ժողովուրդ ջան»,– ասաց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ