News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը 168.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայկական ֆուտբոլում պայմանավորված խաղերի թեմային։

«Պայմանավորված խաղերի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է այն ժամանակահատվածում, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն։ Դա անհերքելի փաստ է, բոլոր փաստաթղթերը, քրեական գործը դրա մասին են խոսում։ Այդ գործը բացահայտվել է իմ պաշտոնավարման ժամանակ։

Ձերբակալված մարդ չկա, բայց քանի դեռ չկա դատական վճիռ եւ մարդու մեղավորությունը ապացուցված չէ դատարանում, մենք իրավունք չունենք խախտել անմեղության կանխավարկածը։ Պատկերացնում եք, եթե ապացուցվի, որ այդ ակումբը կամ այդ ակումբի աշխատակիցը, որը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ, մեղավոր չէ։

Մենք ինչ պատասխան ենք տալու մեր ֆուտբոլասեր հասարակությանը, ՈւԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին։ Մենք ունենք պարտավորություններ եւ պարտականություններ։ Պետք չէ օգտագործել պահը եւ փորձել շոու սարքել, որպեսզի ինչ-որ մի կերպ անդարադառնան իմ աշխատանքին ֆեդերացիայում»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը մեկնաբանել է նաև ՀՖՖ-ի վճարած հարկերի, կատարած ծախսերի եւ հնարավոր ֆինանսական խախտումների մասին։

«ՀՖՖ-ն ընդհանրապես չի ֆինանսավորվում պետական բյուջեից։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իմ ընտրվելուց հետո ՀՖՖ-ն դիմել է Պետական եկամուտների կոմիտե, դարձել է ավելացված արժեքի հարկ վճարող եւ մեկ տարում վճարել է 600 միլիոն դրամ հարկ։ Փոքր խաղադաշտերի կառուցման համար ծախսել է 700 միլիոն դրամ։

Ֆեդերացիայի ենթակայության բոլոր դպրոցներում եւ ակադեմիաներում երեխաները մարզվում են անվճար։ Դրանք ահռելի ծախսեր են»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը եւ գործադիր կոմիտեն հրաժարական են ներկայացրել։ Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ ընդհանուր ժողովի նիստ, կընտրվի նոր գործկոմ եւ նախագահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ