News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՖՖ գործկոմի նիստն ամենեւին էլ հաշտ ու համերաշխ չի անցել, հենց սկզբից է նիստը լարված սկսվել: Գործկոմի կազմը ուղիղ երկու կեսի է բաժանվել՝ իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք համատեղությամբ նաեւ ՀՖՖ գործկոմի անդամներ են, մյուս թեւում էլ՝ Արթուր Վանեցյանն ու գործկոմի մյուս ներկայացուցիչները: Իշխանականները խիստ մարտական են եկել նիստին ու սկզբից եւեթ «ատամ ցույց տվել» Վանեցյանին:

Բայց Վանեցյանն էլ իր հերթին իրեն «անատամ» չի պահել` շեշտելով, որ չփորձեն ինչ-որ ճնշումների միջոցով իր հրաժարականին հասնել. եթե հրաժարվի, ապա կանի բացառապես հենց իր ցանկությամբ: Գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանն անցել է «ախպեր ջան» դիմելաձեւին:

Գործկոմի անդամների հրաժարականի հարցը քննարկելիս Ռուբինյանը դիմել է Վանեցյանին. «Դու էլ պիտի հեռանաս, ախպե՛ր ջան»: Վանեցյանն ասել է` ինքնակամ հրաժարական կտա, եթե գործկոմից մյուսներն էլ հեռանան: Մոտ 3 ժամ բանակցելուց հետո են միայն որոշել, որ բոլորն էլ կհեռանան: Իշխանական թեւից Վանեցյանին առաջարկել են հուշել, թե հայտարարության ինչ տեքստով ինքը կհեռանա, եւ 1,5 ժամ միայն աշխատել են այդ տեքստի վրա:

Հենրիխ Մխիթարյանի՝ գործկոմը ներկայացնող մայրը՝ Մարինա Թաշչյանը, նախատել է նիստի մասնակիցներին` շեշտելով. «Դուք ֆուտբոլ չեք սիրում, չեք ապրում ֆուտբոլով, ընդամենը քաղաքական հրահանգով դուրս եք եկել Վանեցյանի դեմ: Պետք չէր այս հարցն այսքան քաղաքականացնել»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նիստի ընդմիջմանը իշխանական թեւը փորձել է Վանեցյանից պարզել, թե հրաժարականից հետո ինչով է զբաղվելու:

Վանեցյանն էլ պատասխանել է. «Ինչով կուզեմ, դրանով էլ կզբաղվեմ»: Իշխանականները փորձել են վարչապետ Փաշինյանի անունից Վանեցյանին հասկացնել, թե պետք չէ քաղաքականությամբ զբաղվել: Իշխանականները նաեւ ակնարկել են, թե իրենց առաջնորդին նա մենակ թողեց, Վանեցյանն էլ հակադարձել է, որ վարչապետն է իր հետ վատ վարվել: Ինչեւէ, Արթուր Վանեցյանը հեռանալուց առաջ հայտարարել է. «Ես եմ իմ նախաձեռնությամբ առաջարկել թողնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որովհետեւ ինչ-որ մեկը պետք է վերցներ պատասխանատվությունը այն պարտության, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից։ Ես այդ պատասխանատվությունը վերցրեցի իմ վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանի լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին ոչինչ չասող խոսք է. Ռ. Քոչարյան
Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ…
7-րդ գումարման ԱԺ-ի «լուռ» պատգամավորները
7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության գրեթե 1 տարվա ընթացքում 132 պատգամավորներից 19-ը հարց չեն տվել ու ելույթ չեն ունեցել...
Հասարակությունը Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ–ից մեկ քաղաքական հայտարարություն է սպասում. Հովհաննես Իգիթյան
Սերժ Սարգսյանին ոչ ոք չի լռեցրել...
«Իրատես». Փաշինյանին տապալելու խորհրդարանական սցենարը
Իրականում այս ամենը լավ մշակված սցենարի նախերգանք է, որով, ըստ մեր տեղեկությունների, խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է տապալել նրան…
«Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը…
«Պարոնայք եւ տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել».Գեւորգ Գորգիսյան
«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77...