News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կանչել են Մոսկվա, այսպես ասած, ընդդիմադիր ինստրուկտաժի համար: Ծառուկյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել «Եդինայա Ռոսիայի» պատգամավորների հետ:

Մինչ նա Մոսկվայում էր, Երեւանում նրա խոսնակ, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն չի միանա Վազգեն Մանուկյանի «Վերնատանը», քանի որ ունի իր սեփական օրակարգը: ԲՀԿ-ն անշուշտ հասկանում է, որ «Վերնատանը» միանալը նշանակելու է «ձուլվել», իսկ կուսակցությունը հավակնում է լինել Հայաստանում իշխանության գլխավոր այլընտրանքը կամ ընդդիմության առաջատարը:

Ընդ որում, այդ հարցում, իհարկե, ԲՀԿ համար գլխավոր մրցակիցը «Վերնատունը» չէ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ «Վերնատունը», մեծ հաշվով, ընդամենը հավաքատեղի է, որտեղ հենց միմյանց միջեւ դիրքային պայքար են մղելու ամենատարբեր ուժեր: ԲՀԿ գլխավոր մրցակիցը, դատելով նաեւ Սերժ Սարգսյանի ԵԺԿ համագումարում ունեցած ելույթից՝ ՀՀԿ-ն է:

Այլ կերպ ասած, ԲՀԿ-ՀՀԿ դիմակայությունը շարունակվելու է նաեւ հեղափոխությունից հետո: Ընդ որում, դրա առաջին արարին հանրությունն ականատես եղավ դեռեւս առաջին շաբաթներին, երբ դեռեւս ՀՀԿ գերիշխող դիրքով խորհրդարանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այդ քննարկումներում ԲՀԿ-ն հեղափոխությունը պաշտպանում էր ՀՀԿ-ից ավելի, քան կաներ «Քաղաքացիական պայմանագիրը»:

Մեծ հավանականությամբ, առաջիկայում սպասվում է երկրորդ եւ, ըստ ամենայնի, ավելի երկար արար, որտեղ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կփորձեն պարզել հարաբերություններ ընդդիմության առաջատարի համար պայքարում: Իհարկե, դա չի լինի ներքաղաքական կյանքի գլխավոր դիմակայությունը, սակայն կլինի հիմնական «մենամարտերից» մեկը, ընդ որում՝ բավականին նկատելի ընդգծվող նաեւ արտաքին քաղաքական վեկտորալ տարբերությամբ:

Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարին մասնակցությամբ ու ելույթով որեւէ այլ ուժի՝ իշխանությունից բացի, իհարկե, գործնականում տեղ չթողեց Հայաստանի ներքին կյանքում եվրոպական ուղղության վրա խաղալու համար: Ավելին, Գագիկ Ծառուկյանը, թերեւս, ավելի մղվեց դեպի Ռուսաստան: Մի բան, որ Ծառուկյանը այդքան էլ չէր ցանկանա՝ ունենալով թե 2014-15-ի հայտնի փորձը եւ, թերեւս, ոչ քաղցր փորձը, եւ միաժամանակ պատկերացնելով, որ Ռուսաստանից կարող են մղել դեպի Ռոբերտ Քոչարյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ