News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շաբաթ օրը մի տանիքի տակ են հավաքվելու Հայաստանում գործող մի շարք սոցիալական կառույցներ, որոնց նպատակն է միավորվել մեկ շարժման մեջ ու համակարգված կերպով իշխանությունների առջեւ մեկ միասնական օրակարգով առաջ քաշել հանրությանը մտահոգող հարցերը: 

Կառույցը ձեւավորվում է որպես ապաքաղաքական, բայց իրականում, մեր աղբյուրների պնդմամբ, ունի հեռուն գնացող նպատակ։ 

Հետաքրքիրն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Երեւանում արդեն գործում են «Սոցիալական շարժում» կոչվող այդ նախաձեռնության մի շարք գրասենյակներ, վաղն էլ նախատեսվում է անցկացնել հիմնադիր համաժողով, սակայն այդ մասին հանրությունը դեռեւս չի իրազեկվում։

Նախաձեռնողներից մեկը, որն իր անունը չցանկացավ հրապարակել, հաստատեց մեր տեղեկությունները եւ հավելեց, որ նոյեմբերի 23-ի համաժողովին կմասնակցեն բոլոր հիմնադիրները, որոնց մեջ, իր խոսքերով, գրեթե բոլոր հայտնի սոցիալական կառույցներն են ու բազմաթիվ անհատ գործիչներ, որոնք այսօր ընդդիմադիր հայացքներ ունեն, սակայն կապված չեն նախկինների հետ: 

Հիմնադիրների մեջ ներգրավված են նաեւ Ամուլսարի եւ այլ բնապահպանական խնդիրներով ու ազգային հարցերով զբաղվողներ։ 

Թե որն է իրական նպատակն ու ովքեր են կանգնած այդ շարժման հետեւում, կփորձենք պարզել հաջորդիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ