News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 10
USD
477.97
EUR
528.87
RUB
7.49
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Գայի պողոտայում բացված «Մեգամոլ Արմենիա» առեւտրի եւ ժամանցի կենտրոնը իսկական պատուհաս է դարձել Նոր Նորքի բնակիչների համար։ Մինչ բացվելը մարդիկ ուրախանում էին‚ որ վերջապես իրենց վարչական շրջանում էլ ժամանակակից‚ քաղաքակիրթ առեւտրի կենտրոն է սկսում գործել‚ եւ ստիպված չեն լինի առեւտուր անելու կամ ժամանցի համար հասնելու քաղաքի կենտրոն կամ այլ վարչական շրջաններ։ Հ

Հիմա արդեն Գայի պողոտայում «Մեգամոլի» պատճառով տրանսպորտային այնպիսի խցանումներ են առաջանում‚ որ երկար ժամանակով մեքենաներում նյարդեր քայքայող ուղեւորները ստիպված են լինում անիծել այն օրը‚ երբ այս կենտրոնը բացվեց։ Խցանումները հատկապես երկարատեւ են օրվա պիկ ժամերին‚ երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում։

Թեեւ «Մեգամոլն» ունի ստորգետնյա կայանատեղի‚ սակայն դա էլ փրկություն չէ‚ հավանաբար այդ հատվածում տրանսպորտային երթեւեկությունը չի կանոնակարգվում‚ ինչն էլ դառնում է նշված խնդրի առաջացման պատճառ։ Առեւտրի կենտրոնը դեռ իր ամբողջ հզորությամբ չի գործում. շատ խանութներ դեռեւս չեն բացվել‚ ու մարդիկ ահները սրտում սպասում են‚ որ ժամանակին զուգընթաց իրավիճակը կարող էլ ավելի ահագնանալ։

Այնպես որ՝ անընդհատ գովազդվող Հայաստանի ամենամեծ առեւտրի եւ ժամանցի կենտրոնը իր նման մեծ խնդիրներ է առաջացնում շրջակայքում ապրող բնակիչների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ