News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Միլանում հայ համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու հետ կապված միջադեպը հրապարակային պրովոկացիայի եւս մի փորձ էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հրապարակային պրովոկացիայի եւս մի փորձ էր։ Ի դեպ նմանատիպ պրովոկացիաները շատ պարբերաբար են լինում, կարելի է ասել, որ Հայաստանին Հանրապետության բոլոր պատվիրակությունների հետ»,-նշեց նա։

Արմեն Գրիգորյանը այդ միջադեպի առնչությամբ անվտանգության խորքային խնդիրներ չի տեսնում․  «Հանդիպումը բաց էր, հրավիրված էին հայերը, սակայն այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել։ Բաց հանդիպմանը անվտանգության տեսանկյունից բնականաբար ստուգումներ եղել է, բայց անհատական չի ստուգվել, եւ այստեղ ես որեւիցե խորքային խնդիր չեմ տեսնում։ Միջոցառման մասնակցությունը վերահսկելի էր բնականաբար,  անցնելու եւ մասնակից դառնալու որոշակի վերահկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել, պարզապես բաց հանդիպում էր, համընդհանուր ստուգումներ չէին անցում, նույնիսկ անձի մակարդակով՝ թե ով էր մասնակցում»։

Այն պնդումներին, թե Գրիգորի Հայրապետովը հեռացվեց, եւ արդյունքում արժանի փոխարինող չկար, եւ որպես հետեւանքո այս միջադեպը տեղի ունեցավ, Արմեն Գրիգորյանը արձագանքեց․ «Միջադեպը դրա հետ կապ չունի, անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողություններ եւ անձերի վրա հիմնված չեն։ Ընդհանարպես մեր հասարակությունում այդպիսի քննարկումներ շատ են եղել, որ եթե մենք փոխենք անվտանգության պատասխանատուին, ապա հնարավոր չի լինի անվտանգությունն ապահովել։ Այդ քննարկումը եղել է նույնիսկ մինչեւ 2018 թվականը, երբ նույնիսկ մարդիկ վարչապետի հայտ են ներկայացրեց զուտ անվտանգության տեսանկյունից՝ ներկայանալով, որ միայն նրանք են անվտանգության պատասխանատուն, բայց պատմությունը ցույց տվեց, որ առանց նրանց ավելի լավ է երկրի անվտանգությունն ապահովվում»։

Հարցին՝ ուսումնասիրել են արդյոք՝ ով էր «բլոգեր» ներկայացած անձը, նա պատասխանեց․

«Այդ անհատը մասնակցել է Բաքվում ցույցերի ցրմանը, աշխատել է նաեւ ադրբեջանական հասարակության դեմ, մաքսիմում հրապարակայի դրա մասին ամեն ինչ պարզ է»։

Ադրբեջանցիների սադրանքը Միլանի հայկական եկեղեցում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ