News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 12
USD
478.02
EUR
529.79
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար:  

Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային եւ հանրային հատվածի կառավարմանը՝ (i) բարելավելով մրցակցությանը, առեւտրին միտված եւ որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, (ii) կատարելագործելով եկամուտների ներգրավման եւ հանրային ներդրումների արդյունավետությունը եւ (iii) հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները եւ արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:

Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման եւ կոռուպցիայի դեմ 2018 թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ եւ պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը, զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով, առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է  մրցակցության բարելավումը եւ տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության եւ արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները:  «Սույն գործառնությամբ սահմանվում է կառավարման առանցքային բարեփոխումների, սկզբնական քայլերի առաջնահերթությունը, որոնք մի շարք ոլորտներում հիմք են ստեղծում երկարաժամկետ բարեփոխումների համար», - ասում է Սիլվի Բոսութղոն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: «Այն խարսխված է կառավարության 2019–23 թթ. ծրագրի եւ Բանկի 2019-23 թթ. Երկրի հետ գործընկերության շրջանակի վրա, որն ընդգծում է կառավարումը որպես փոխհատվող հենք: Դրա առանցքում բարձր ռազմավարական նշանակությամբ, ազդեցությամբ եւ բարեփոխումների կայունությամբ ոլորտներն են, որտեղ այն կարող է օժանդակել ավելի խորը փոփոխությունների կառուցվածքային տարրերին»:

Շուկայական մրցակցության թիրախավորումն, օրինակ,  իրականացվում է  պետական աջակցության հսկողական համակարգի ներդրման, հարկային վարչարարության ավելի թափանցիկ եւ կանոնահենք  համակարգի զարգացման, օրենքների եւ կարգավորումների որակի ու արդյունավետության բարձրացման եւ արդյունավետ ու ռիսկահենք մաքսային կառավարում սահմանող միջամտությունների միջոցով:

Հարկաբյուջետային կոնսոլիդացմանը եւ ծախսերի արդյունավետությանն օժանդակում են հարկային վարչարարության բարելավման եւ հանրային ներդրումների կառավարման ավելի ամբողջական համակարգի ստեղծման միջոցառումները: Հանրային հատվածի կառավարման բարելավումները կամրապնդվեն հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթին աջակցմամբ եւ արդարադատության ոլորտի եւ քաղաքացիական ծառայության կատարողականի կատարելագործմամբ:

«Բանկի համապարփակ գնահատմամբ պետական աջակցության հսկողական համակարգի բացակայության հարցը վեր հանվեց որպես Հայաստանում առողջ մրցակցության հիմնական խոչընդոտներից մեկը: Պետական աջակցության եւ խթանների  տրամադրման հարցում մրցակցության չեզոքությունը խրախուսող միջոցները դեռեւս ներդրված չեն՝ մրցակցային դաշտի համահավասարեցման, շուկա ազատ մուտքի եւ ելքի խրախուսման եւ նախկինում որոշ ընկերություններին տրամադրած ոչ պաշտոնական առավելությունների պաշտոնականացված առավելություններով փոխարինումը կանխելու համար»,- ասում է Ժընվիեեւ Բուողուն, Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավարը:

Համաշխարհային բանկի՝ կլիմայի փոփոխության մեղմմանը եւ հարմարվողականությանն ուղղված գլոբալ պարտավորության շրջանակում սույն գործառնությամբ եւս աջակցություն կցուցաբերվի կլիմայի փոփոխության վրա նոր կարգավորումների ազդեցության գնահատմանը՝ կարգավորման ազդեցության գնահատման համակարգի իրականացման շրջանակում: Այսպես, այն քաղաքականություն մշակողներին կտա յուրաքանչյուր նոր կարգավորման՝ կլիմայի վրա ազդեցության քանակական եւ որակական գնահատմամբ իրազեկ որոշումներ կայացնելու եւ օրենսդրական ու կարգավորման փաթեթներում կլիմայի փոփոխությանը հարմարվելու եւ մեղմելու միջոցառումներն արմատավորելու հնարավորություն: 

45.8 միլիոն եվրոն (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարը) հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ եւ 25.5 տարի մարման ընդհանուր ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին եւ 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2,429,734 միլիոն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սնանկության ճանաչման ոլորտի բարեփոխումների օրենսդրական նախաձեռնության քննարկում ԱԺ հանձնաժողովում
Քննարկում ՀՀ ԱԺ հանձնաժողովում...
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետը, բարձր գնահատելով Համաշխարհային բանկի գիտելիքների ու փորձի պաշարները, նշել է․․․
Եվրոն եւ ռուբլին թանկացել են
Եվրոյի փոխարժեքը կազմել է...
Իշխանությունը պետք է «ձեռք մեկնի» իր, ոչ թե հարկատուների հաշվին. «Լուսավոր Հայաստան»
Թող իշխանությունն իր հաշվին «ձեռք մեկնի»...
Պատգամավորները քննարկել են փոխադարձ վարչական օգնության կոնվենցիան հարկման հարցերում
Կոնվենցիայի համահեղինակներն են ԵՄ երկրները...
Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ, ավելին՝ դրա սոցիալական ուղղակի ազդեցությունը ձգտում է զրոյի․ ՀՅԴ
Իրականում խոսքը վերաբերում է պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի աճին, որը մեծ ոգևորությամբ, պարբերաբար ներկայացվում է օրվա իշխանությունների կողմից․․․