News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 08
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Վերածնելով իսլամական թուրքական նացիանալիզմը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե չեղարկել է Թուրքիայի Հանրապետության գոյության առաջին տարիներին աշխարհականացման ջանքերը՝ հրահրելով ջիհադ իրականացնել քրիստոնեության դեմ, գրում է հայր Մարիո Ալեքսիս Պորտելան «Կաթոլիկ ճգնաժամ» պարբերականում:

Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը հայտարարել էր. «Հայերի ցեղասպանությունը սարսափելի գործողություն է՝ թուրք զինվորների եւ ոստիկանների կողմից կատարված, որոնք հաճույքով կատարել էին իրենց կառավարության հրահանգները Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ոչնչացման ուղղությամբ»:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայ քրիստոնյաների ոչնչացումը ջիհադի ավարտն էր, որը մեկնարկել էր 1071 թվականին, երբ սելջուկ թուրքերը հաղթանակ էին տարել բյուզանդացիների նկատմամբ Մանազկերտի ճակատամարտի ժամանակ: Գրավելով հայկական նահանգներ Բյուզանդիայում՝ նրանք պարտադրել էին քրիստոնյաներին նորմեր, որոնք հիմնված էին շարիաթի վրա, քանի որ վերջիններս միասնաբար հրաժարվել էին ընդունել իսլամ:

Չնայած բազմաթիվ երկրներ ճանաչում են հայերի ցեղասպանությունը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել այդ ողբերգությունը:

Ներկայումս շատերը հարց են հնչեցնում՝ ինչ կփոխվի, եթե Թուրքիան եւ մյուս երկրները հրապարակայնորեն ընդունեն պատմության այդ տխրահռչակ իրողությունը: Դա չի նշանակում, որ ճանաչումը կոչնչացնի անցյալը: Սակայն մենք կկարողանայինք ավելի լավ հասկանալ, թե ինչպես են նախագահ Էրդողանի հավակնությունները համապատասխանում (եւ նույնիսկ բխում) իր նախնիներ օսմանյան թուրքերի հավակնություններին՝ աշխարհում Ալլահի իշխանությունն ամենուր հաստատելուն:

Սելջուկ թուրքերը ընդհուպ մինչեւ XIV դարը խթանել են հայ գյուղացիների ունեցվածքի անօրինական զավթումը եւ ստիպել են հայերին գաղթել իրենց հայրենիքից: Մուրադ 1-ինի իշխանության օրոք թուրքերը հավաքում էին հատուկ հարկ (կայսրության սահմաններում բոլոր քրիստոնյա ենթականերից)՝ devshirme (այսինքն՝ արյան հարկ): Ինչպես ժամանակակից իսլամիստները, նրանց ոգեշնչման եւ գործողությունների արդարացման աղբյուր էր Ղուրանը եւ այն, որ մահմեդական իրավաբանները պետք է խոսեին ոչ մահմեդականների բռնապետական մեթոդների մասին իսլամական բռնապետության պարագայում:

Երբ Էրդողանը դարձել է իշխանության պարագլուխ, նա կառուցել է 17 000 մզկիթ: Մալիից մինչեւ Մոսկվա, Քեմբրիջից մինչեւ Ամստերդամ Էրդողանն անդադար եւ ակտիվորեն «քարոզում է» իր կրոնը: Բալկաններում ամենամեծ մզկիթը թուրքական է եւ գտնվում է Ալբանիայում, եւս մեկ հսկայական մզկիթ է կառուցել Էրդողանը Գանայում, իսկ Եվրոպայում ամենամեծ մզկիթը կդառնա Ստրասբուրգում թուրքական մզկիթը:

Չնայած Էրդողանը ԻՊ-ին դեմ է ներկայացել՝ նա երկակի դեր է խաղացել՝ թույլ տալով օտարերկրյա ջիհադիստների հատել Սիրիայի սահմանը Թուրքիայից 2011 թվականին՝ նպատակ ունենալով տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: 2015 թվականին նաեւ հաղորդվում էր, որ նրա դուստր Սումեյեն ղեկավարում էր հիվանդանոցը, որը տեղակայված էր թուրքական Շանլիուրֆա քաղաքի հարավ-արեւելքում ԻՊ-ի վիրավոր ահաբեկիչների օգնություն ցուցաբերելու համար: Նա նաեւ գրավել է եկեղեցիներ, այդ թվում՝ 2016 թվականի ապրիլին Կույս Մարիամի ուղղափառ եկեղեցին Դիարբեքիրում:

2017 թվականի հունիսին Կրոնի հարցերով թուրքական վարչությունը իր վերահսկողության ներքո վերցրել էր առնվազն 50 սիրիական եկեղեցիներ, վանքեր եւ գերեզմանատներ Մարդինում: Այդ լիկվիդացիոն հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2012 թվականին, հերքում էր, որ անցկացրել է վերոնշյալ ռեյդը կրոնական խտրականության արդյունքում:

Սկսած անցած տարվանից՝ Էրդողանը նաեւ օգտագործել է «Ալ-Քաիդայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչներին իր զորքերի հետ միասին 2018 թվականին Աֆրինը գրավելու ժամանակ, երբ 300 000 քրիստոնյաներ, եզդիներ եւ քրդեր էին տեղահանվել: Եւ ընդամենը մի քանի օր անց Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո Թուրքիան հարձակվել էր քուրդ եւ քրիստոնյա քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների վրա:

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենտաուն հայտարարել է. «Երբ Թուրքիայի իշխանությունները հրահանգել են այդ վտարումների մասին, նրանք պարզապես ստորագրել են մահվան վճիռ ամբողջ ռասայի համար: Ես վստահ եմ, որ մարդկության ամբողջ պատմության մեջ չկա այդպիսի սարսափելի էպիզոդ, ինչպիսին է այդ փաստը: Անցյալի զանգվածային սպանություններն ու հետապնդումները թվում են գրեթե աննշան՝ ի տարբերություն 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքներին»:

Էրդողանը գրեթե չեղարկել է աշխարհականացումն ու կրոնական ազատությունը, որը հաստատվել էր 1924 թվականին Քեմալ Մուստաֆա Աթաթուրքի կողմից: Վերստեղծելով թուրք-իսլամական նացիոնալիզմը՝ շարիաթի կիրառումը նրբորեն վերականգնվել է: Ընդ որում՝ Էրդողանը հրահրել է ջիհադը քրիստոնեության դեմ՝ միաժամանակ հարվածելով քրդերին, եզդիներին եւ շիիթներին:

Թվում է, թե պատմությունը կրկնվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ