Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության մասին հայտարարություններ արվել են նաեւ այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր։ Այս մասին նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը սպառնալիքների առիթով, որոնք հնչում են Հայաստանում Սորոսի հիմնադրամի գրասենյակից։

Նա բացառել է հնարավորությունը, թե Վանեցյանը եւ նրա այն ժամանակ գլխավորած ԱԱԾ-ն բոլոր անհրաժեշտ միջոցները չեն ձեռնարկել այս տեղեկատվության հաստատման եւ ակնհայտ սպառնալիքների դեպքում։ «Ես համոզված եմ, որ եթե պարոն Վանեցյանը բախվեր երկրի ազգային անվտանգությանն սպառնացող կազմակերպության, նա բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեր։ Իսկ եթե նման միջոցներ չի ձեռնարկել, ուրեմն մենք պետք է վստահ լինենք, որ նա նման սպառնալիքներ չի տեսել»,- նշել է Մակունցը։

Նա ավելացրել է, որ Վանեցյանի հայտարարություններն իսկապես անսպասելի էին, եւ հույս է հայտնել, որ հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը կպատասխանի լրագրողներին եւ հասարակությանը հուզող բոլոր հարցերին։