Այո, պարգեւավճարներ ստացել եմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության եկավար Լիլիթ Մակունցը հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե որքան է դա կազմել: Նա առաջարկեց հարցը գրավոր ուղարկել, որպեսզի հստակ  թվերը ներկայացնի։

Ի հավելումն Լիլիթ Մակունցի խոսքի՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ աշխատավարձերի առումով Հայաստանն ապրում է աբսուրդ ժամանակահատվածում, երբ իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460  հազար դրամ, իսկ իրենց նշանակած նախարարը՝ 1,5  մլն դրամ:

«Սա այն աբսուրդն է, որ օրենքի խախտումով քաղաքական համակարգի սանդղակն ուղղակի ոտնահարվել է: Սա լուրջ համակարգային խնդիր է, խորհրդարանին շրջանցելու արդյունքում սա է տեղի ունեցել: Բոլոր պետական համակարգերում 30 տոկոսի աչփով պարգեւավճարներ նախատեսված են: Մենք առաջարկել ենք, որ բյուջեով սահմանված 30 տոկոսը ոչ թե պարգեւավճար լինի, այլ այդ չափով բոլորի աշխատավարձը բարձրանա, որ որեւէ ղեկավար ընտրություն չունենա՝ մեկին տա, մեկին՝ չտա»,-ընդգծեց Մարուքյանը: