News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ամուլսարում հանք չի կարող բացվել: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Մենք համոզված ենք, որ նման բան չի լինի, բայց եթե լինի Հայաստանի ամբողջ ջրային համակարգը կարող է թունավորվել: Չենք կարող ասել, այսօր կթունավորվի, վաղը կթունավորվի, բայց հավերժորեն կթունավորվի եւ Հայաստանի մեծ մասը կդառնա բնակության համար ոչ պիտանի, թունավոր անապատ կդառնա: Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որ այդ տեղանքը շահագործվի: Սա հայրենիքի, ազգի, ապագայի շահն է, որեւէ բանով չի կարելի կշռել, տնտեսական որեւէ շահ չի կարող սրա հետ համեմատվել»,-ասել է նա:

Ավետիսյանը նշել է, որ եթե, այնուամենայնիվ, շահագործելու որոշում կայացվի, այդ որոշումը կձախողվի:

«Կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները պետք է հասկանան սա: Մենք հորդորում ենք, միշտ էլ հորդորել ենք, որ հասկանան հարցի կարեւորությունը, տամաչափը եւ ձեռնպահ մնան էքսպերիմենտներից»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ