News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Շատ կարեւոր է արձանագրել այն մարտահավերները, որոնք ունենք այսօր. առաջին մարտահրավերը հետեւյալն է. ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը ՀՀ-ում գոյություն ունի որպես էմոցոիոնալ արտահայտություն եւ դա 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում ՄԻՊ–ի 15-ամյակին նվիրված համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա կարիք ունենք ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով: Նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որեւէ կերպ կախված չլինի որեւէ լիդերի, որեւէ անձի, կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, մեծագույն մարտահրավեր է իրենց համար դատական անկախ համակարգի կայացումը. «ՀՀ-ում այսօր մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանությանը զուգահեռ դատական իշխանությունն է նաեւ, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին: Այսօր մեզ համար առաջնային մրատահրավեր է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ:

Ես ուզում եմ արձանագրել կառավարության կամքը. Մեզ ամենեւին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը. Մենք սկզբունքորեն դեմ ենք հսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն:

Բայց երբ ՀՀ կառավարությունն ի ցույց դրեց իր գործնական եւ քաղաքական կամքը՝ հրաժարվել դատական համակարգի նկատմամբ հսկողության պրակտիկայից, պարզվեց, որ դա որոշակի դաշտ է բացում նրանց համար, որոնք որոշակի վերահսկողություն ունեին դատական համակարգի նկատմամբ, եւ նրանք սա գնահատեցին որպես հնարավորություն, որ կարող են շարունակել վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ, այսպիսով փորձելով հետ պտտել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:

Այսօր Հայաստանում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի բովանդակային, խորքային փոփոխությունների այնպես, որ այն լինի իրապես անկախ, որ լինի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության առանցքային ինստիտուտներից մեկը»,-հայտարարեց վարչապետը:

Նա նաեւ ընդգծեց. «Մենք այսօր մեծ խնդիրներ ունենք ընդհանրապես իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված: Այդ խնդիրները օբյեկտիվ են, որովհետեւ այդ համակարգերը շատ երկար տարիներ աշխատել են մի միջավայրում, մի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել մարդու իրավունքների պաշտպանությանը: Նոր միջավայրում մեզ հարկավոր է ունենալ նոր իրավապահ համակարգ:

Թույլ տվեք ասել, որ այս ողջ բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է ՄԻՊ-ի ինստիտուտը, որովհետեւ այդ ՄԻ պաշտպանին մենք դիտարկում ենք որպես կատալիզատոր մեր կողմից իրականացվող բարեփոխումների գնահատման համար:

Մենք գնահատում ենք որպես հակակշիռ մեր թեկուզ ամենալավ, ամենաբարի, ամենաժողովրդավարական նպատակների գնահատման առումով եւ համոզված ենք, որ ՀՀ-ում ՄԻՊ-ի ինստիտուտը հենց այդպիսի դերակատարում ունի: ՀՀ կառավարությունը, իշխող մեծամասնությունն ամեն ինչ կանի, որ ՄԻՊ-ի գործունեության համար ստեղծի բոլոր նպաստավոր պայմանները որպես ժողովրդավարության, օրինականության, մադու իրավունքների պաշտպանության կարեւորագույն ինստիոտւտներից մեկը:

Ուզում եմ համոզմունք հայտնել, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա եւ ամեն տարվա հետ ավելի կլավանա եւ դա կլինի ոչ թե ՀՀ կառավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հակադրության, այլ այդ երկու ինստիտուտների համագործակցության արդյունք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ