News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջարկում է սպասել 48 ժամ, որից հետո քննարկել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հնարավոր հետախուզում հայտարարելու հարցը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ քննչական մարմինը որոշել է մեղադրանք առաջադրել Գեւորգ Կոստանյանին եւ հաշվի առնելով այն, որ նա գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, նրան ներկայանալու համար տրամադրել է 48 ժամ: Ի պատասխան՝ Կոստանյանը ԶԼՄ-ների միջոցով հայտարարել է, որ անպայման կվերադառնա, սակայն դա կանի ավելի ուշ:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ տեղի կունենա, երբ Կոստանյանը չներկայանա նշված ժամանակահատվածում, Սասուն Խաչատրյանը հարցին հարցով պատասխանեց՝ հետաքրքրվելով, թե արդյոք հարցն ուղղած լրագրողն իրական է համարում Մոսկվայից 48 ժամում ժամանելու հնարավորությունը: Խաչատրյանի կարծիքն այդպես էլ հայտնի չդարձավ: Ընդ որում, Խաչատրյանը վստահեցրեց, որ կգործեն օրենքով:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հենց այս պահին քննչական մարմինը որոշեց զբաղվել Կոստանյանի դեմ մեղադրանքի հարցով, Խաչատրյանը նշեց, որ մեղադրանք է առաջադրվում ոչ թե այն ժամանակ, երբ հարմար են գտնում, այլ բացառապես ապացույցների եւ փաստերի առկայության դեպքում:

Խաչատրյանը համաձայնեց այն մտքի հետ, որ շատ կասկածյալների եւ մեղադրյալների հաջողվել է խուսափել արդարադատությունից: «Իհարկե, դա խնդիր է»,- նկատեց Խաչատրյանը: Իսկ թե ով է մեղավոր, եւ կան արդյոք մեղավորներ ստեղծված իրավիճակում, Խաչատրյանը չմեկնաբանեց: ՀՔԾ պետը հաստատեց, որ Կոստանյանի նկատմամբ մեղադրանքները կապ ունեն ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործի հետ, սակայն մեղադրանքի մանրամասներ չներկայացրեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ