News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից եւ հրապարակեց դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին միջնորդության որոշումը։

Հիշեցնենք, որ այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բանավոր միջնորդություն էր ներկայացրել դատախազ Բիշարյանի բացարկի մասին։ Փաստաբանի խոսքով՝ դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Բիշարյանը հիմքեր չէր տեսնում Քոչարյանին անգամ որպես վկա հարցաքննելու համար։ «Հետագայում դատախազը հանկարծ ձերբակալության հիմքեր տեսավ։ Թեեւ հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել մեղադրանքի համար, հայտնի էին նաեւ նախկինում՝ դա 0038 հրամանն է, ԱԴ մտցնելը։ Եվ անգամ բարձրացվել է ԶՈւ ներգրավման հարցը։  Սա վկայում է դատախազի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին՝ քաղաքական իրավիճակի փոխվելու հետեւանքով»,- ասել է փաստաբանը։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը։ Դատավորը որոշումը կարդաց կիսադատարկ դահլիճում։

Հաջորդ նիստը տեղի կունենա  դեկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ