News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի նախագահությամբ, գրում է DW-ն։

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ի լիագումար նիստում 461 եվրապատգամավոր հավանություն տվեց նոր եվրահանձնակատարների ցուցակին։ Դեմ քվեարկեց 157 մարդ, եւս 89-ը ձեռնպահ մնաց։

Այսպիսով, Եվրահանձնաժողովի նորացված կազմը կկարողանա դեկտեմբերի 1-ին՝ նախատեսվածից 1 ամիս ուշ, սկսել աշխատանքը։ 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջին կինն է Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում։

Ելույթ ունենալով եվրախորհրդարանականների առջեւ՝ նա շնորհակալություն հայտնեց իր նախորդին՝ Ժան-Կլոդ Յունկերին՝ նրան անվանելով «մեծ եվրոպացի»։ Նա առաջիկա տարիների կարեւորագույն խնդիրներ նշեց կլիմայի պաշտպանությունն ու անալոգայինից թվային ձեւաչափի անցումը տարբեր ոլորտներում։ «Իմ ուղերձը պարզ է. եկեք սկսենք աշխատել»,- ավելացրել է նա։

Միեւնույն ժամանակ, թափուր է մնում Մեծ Բրիտանիայի եվրահանձնակատարի պաշտոնը։ Լոնդոնը պարտավոր է որեւէ մեկին առաջադրել եվրահանձնակատարի պաշտոնում, քանի որ բրեքզիթի հերթական հետաձգումից հետո մինչեւ 2020 թվականի հունվարի վերջ երկիրը նախկինի պես մտնում է ԵՄ կազմի մեջ։ Բայց բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 12-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ դա չի անելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ