News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների Արտաքին գործերի նախարարությունների, Պաշտպանության նախարարությունների եւ Անվտանգության խորհուրդների ղեկավարները Բիշքեկում կայացած նիստում քննարկել են այն փաստաթղթերի նախագծերը, որոնց ստորագրումը ծրագրվում է առաջիկա հինգշաբթի ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

«Մասնավորապես, փաստաթղթերի նախագծերը վերաբերում են միջազգային փոխազդեցության եւ համագործակցության կատարելագործմանը՝ գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելուն, պաշտպանական-արդյունաբերական համալիրների ձեռնարկությունների եւ կազմակերպությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստի մասնակիցները նաեւ քննարկել են ՀԱՊԿ տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակը, ուսումնասիրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին դիմակայելու հետ կապված թեմաներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի առաջիկա նախագահության ընթացքում իրենց աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

Նիստին մասնակցել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։ Ընդունվել է որոշում 2020թ․ ապրիլին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստ անցկացնելու մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ