News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հայաստանցին կասկածվում է նախկին կնոջ սպանության մեջ: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հաղորդմամբ՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին կեսօրին մերձմոսկովյան Դոմոդեդովո քաղաքում:

38-ամյա հայաստանցին որոշել է վրեժ լուծել նախկին կնոջից, որը բաժանվել է նրանից: Այդ նպատակով նա դանակ է գնել: «Դավիթը (բոլոր անունները փոխված են) մուտքի մոտ սպասել է 31-ամյա Սիրանին: Երբ կինը դուրս է եկել բնակարանից, նախկին ամուսինը հարձակվել է եւ հարվածներ հասցրել: Պատահական անցորդը բղավոց է լսել, մոտեցել է դեռեւս ողջ զոհին եւ տեսել փախուստի դիմող տղամարդուն: Ականատեսը իրավապահ մարմինների եւ բուժաշխատողների է կանչել: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա 3 ժամ անց մահացել է»,- գրում է պարբերականը:

Վերջինիս տեղեկություններով՝ իրավապահները կարծում են, որ միջադեպին ներգրավված է կնոջ նախկին ամուսինը: Կնոջ հետ Ռուսաստան տեղափոխվելով՝ նա բնակություն է հաստատել Տուլայի շրջանում ծանոթների մոտ, որոնք մսի բիզնեսով են զբաղվել, ապա տեղափոխվել է Մոսկվա: Ամուսինները բնակվել են վարձով բնակարանում: Ամուսնալուծությունից հետո նա բազմիցս սպառնացել է սպանել կնոջը: Ամենայն հավանականությամբ, տղամարդու նյարդերը տեղի են տվել, եւ նա որոշել է սպանել կնոջը: Դեռեւս չի հաջողվել ձերբակալել տղամարդուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ