News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապված մի քանի անձանց ձերբակալության մասին։ Նրանք փորձել են հետախուզական տվյալներ հավաքել վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասին եւ փոխանցել դրանք արտասահման, հայտնում է Tasnim-ը՝ հղում կատարելով հետախուզության նախարարությանը։

Հաստատության տեղեկատվության համաձայն, այդ մարդիկ երկար ժամանակ տարբեր երկրներում ուսումնական ծրագրերի միջոցով վերահսկվել են ԱՄՆ հետախուզական ծառայության կողմից, եւ ցույցերի ժամանակ պարզվել է, որ նրանք համապատասխան հանձնարարություններ ունեն։ Խոսքը 8 մարդու մասին է։

Հիշեցնենք, որ այս ամիս ավելի վաղ Իրանի տարածքում սկսվել էին բողոքի ցույցեր՝ կապված բենզինի գները բարձրացնելու կառավարության որոշման հետ։ Ցույցերն այնուհետեւ վերաճել էին անկարգությունների։ Երկրի իշխանությունները պնդում են, որ դրանք դրսից են կազմակերպվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ