News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։ Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։ Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը խոսել է բարեփոխումների առավել կարեւոր ուղղությունների եւ առկա հնարավորությունների ու մարտահրավերների մասին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ներդրումների խթանմանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ-ին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»։

Կողմերը քննարկել են կրթության, արդարադատության, էներգետիկ արդյունավետության, թվայնացման, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ