Կառավարության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 28-ին, բողոքի ակցիաներ են ընթանում։

Այստեղ են  բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը։  Նրանք նշում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից բավական ժամանակ է անցել, սակայն լուծում չի տրվել իրենց հարցին:

Բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը պահանջում են իրենց ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ինչպես դա արվել է  2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների դեպքում։ Մ.Խաչատրյանը նշում է, որ իրենք բարձրացրել են 6646 զոհվածների խնդիրներ, ծնողների մեծ մասը ծերության շեմին են:

Կառավարության դիմաց են նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, որոնք պնդում են, որ պետք է իրենց զավակների գործը պատշաճ քննվի։