News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում ներկրվող մաքսատուրքերի բաշխման հարցը բարդ թեմա է, ոչ թե պարզապես մաթեմատիկական բանաձեւ։ Երկար քննարկումների արդյունքում լուծումը 2019 թվականին գտնվեց։ Այս մասին Երեւանում նոյեմբերի 28-ին կայացած ԵՏՄ ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կոլեգիաների համատեղ նիստում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ բանաձեւն արտացոլում է յուրաքանչյուր առանձին երկրի տնտեսական զարգացման մակարդակը։ «Ճշտվել են շատ գործոններ, որոնք նշանակություն ունեն ԵՏՄ մասնակից երկրների տնտեսությունների համար»,- նշել է նա։

Գրիգորյանը նաեւ ավելացրել է, որ միությունն արդեն ցույց է տվել իր կայացածությունը, ինչի մասին վկայում են ներքին ապրանքաշրջանառության եւ արտաքին առեւտրի ծավալները, ինչպես նաեւ շատ երկրների ցանկությունը՝ ունենալ գործնական հարաբերություններ ԵՏՄ-ի հետ։ «Միությունում բոլոր լուծումները ընդունվում են կոնսենսուսով, ինչը ինստիտուցիոնալ մոտեցման տեսակետից դրական գործոն է, բայց ազդեցություն է գործում որոշումների ընդունման արագության վրա։ Սակայն տարեցտարի այս բաղադրիչը բարելավվում է, եւ որոշումներն ընդունվում են ավելի օպերատիվ»,- ընդգծել է նա։

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ դա արվել է միությունում Հայաստանի նախագահության շրջանում, որի ժամանակ ստորագրվել են ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրեր Սերբիայի եւ Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, ինչը բիզնեսի համար նոր հնարավորություններ կբացի։ «Երեւանն ամեն ինչ արել է, որպեսզի ամրապնդի մասնակից երկրների ինտեգրումն ու ընդլայնի համագործակցության աշխարհագրությունը»,- հավաստիացրել է Մհեր Գրիգորյանը՝ ինտեգրացիոն գործընթացների հետագա ամրապնդման հույս հայտնելով։

Նշենք, որ Երեւանում նոյեմբերի 28-ին ընթանում է ԵՏՄ ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կոլեգիաների համատեղ նիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ