News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Այն կազմակերպությունը, որը մեքենաներ է նվիրաբերել Երեւանի քաղաքապետարանին, այո, շինթույլտվություն ստացել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը «ԿամԱԶ»-ները նվեր է ընդունել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունից, եւ դա արել է շինթույլտվությունների դիմաց:

Նրա խոսքով, այն 5 ընկերությունների մեջ, որոնց հետ նվիրատվության պայմանագրերը հրապարակվել են, կան ընկերություններ, որոնք նվիրատվությունից առաջ քաղաքապետարանից շինթույլտվություն ստացել են. «Ունենք նաեւ կազմակերպություններ, որոնք որեւէ առնչություն չեն ունեցել: Օրինակ, «Ն եւ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն շինարարությամբ է զբաղվում: Նա շինթույլտվությունը ստացել է նվիրատվությունից զգալի ժամանակ առաջ»,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Նշենք, որ ավելի վաղ Հակոբ Կարապետյանը հրապարակել էր այդ 5 մազմակերպությունների ցանկը.

1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ

2. «Ն եւ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,

3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,

4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,

5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ