News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում նոյեմբերի 29-ին հանդիպում ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում ծառայող բազմազավակ քահանաների ընտանիքների հետ:  Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 2019 թվականն Ընտանիքի տարի հռչակելու և այդ առիթով ընտանեկան ավանդական արժեհամակարգի պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրագործմանն օժանդակելու համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունը հայտնեց հանդիպման առիթով` առավել կարևորելով այն փաստը, որ հանդիպումը չորս և ավելի զավակներ ունեցող քահանաների ընտանիքների հետ տեղի է ունենում Ընտանիքի տարվա շրջանակներում: Նորին Սրբությունը հաստատեց, որ տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից նախաձեռնված քայլերը և միջոցառումները  պետք է շարունակական բնույթ կրեն` առավել չափով ժողովրդի ուշադրությունը սևեռելու ընտանեկան արժեքների վրա:

Ընդգծելով, որ բազմազավակությունը երկնային օրհնություն է` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց, որ ընտանիքը փոքր եկեղեցի է: Հայոց Հովվապետն շեշտեց, որ ընտանիքի գոյության առաջնային հիմքը տղամարդու և կնոջ սերն է՝ հաստատված Տիրոջ ներկայությամբ և օրհնությամբ, շաղախված փոխադարձ հարգանքով ու ներողամտությամբ, զիջելու պատրաստակամությամբ և խոնարհությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ արդի աշխարհում ընտանիքի ավանդական ընկալումը ենթարկվում է ձևախեղումների, աղավաղվում է ոչ միայն «ընտանիք» հասկացությունը, այլև փորձ է արվում արժեզրկել ընտանիքի հետ շաղկապված մի շարք կենսական իրողություններ՝ սիրո զգացումը, սրբության ընկալումը, ընտանեկան հարաբերությունների մեջ պատասխանատվությունը, զոհողության ոգին: Նորին Սրբությունն ասաց, որ հարկավոր է զերծ պահել ազգը ներմուծվող այն արատավոր երևույթներից, որոնք այսօր ներկայացվում են իբրև մարդու իրավունք կամ ազատության դրսևորում:

Այդ փորձությունների հաղթահարման և քրիստոնեական ընտանիքների զորացման գործում Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայ Եկեղեցու և մասնավորապես հոգևոր հովիվների առաքելությունը` նշելով, որ քահանաները կոչված են ոչ միայն իրենց երեխաներին հայր լինելու, այլև հայրաբար խնամելու հավատացյալներին:

Հայրապետն ընդգծեց, որ հոգևոր հովիվների առանցքային ծառայությունը պետք է լինի հայ ընտանիքի զորացումը հոգևոր և բարոյական արժեքներով, որոնց է միայն հնարավոր երաշխավորել հայրենիքի անսասանությունը, շեն ու պայծառ ազգային կյանքը: «Որքան փարված լինենք ազգային ու հոգևոր արժեքներին, այնքան զորեղ կլինենք և առաջընթաց կարձանագրենք մեր կյանքում», - ասաց Վեհափառ Հայրապետը` եկեղեցականներին հանձնարարելով առավել մեծ ուշադրություն դարձնել երիտասարդության հետ տարվող աշխատանքներին, նրանց մեջ ավանդական, քրիստոնեական ընտանիքի վերաբերյալ ընկալումների ձևավորմանը և հոգևոր արժեքների սերմանմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ քահանան իր բազմազավակ ընտանիքով պետք է լավագույն օրինակը լինի համայնքի համար:

Վերջում, իր գնահատանքը հայտնելով ներկաներին,  Նորին Սրբությունը հայցեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո երջանկության, սիրո և խաղաղության մեջ պահի բոլոր հայ ընտանիքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանաների զավակներին նվերներ ընծայեց, որից հետո նրանք այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Իրենք իրենց մխիթարում են. ասում են՝ դե մի 50 հոգի են, դե մի 300 հոգի են, շատ չեն...
Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով...
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Դեռևս նման միջադեպ չի գրանցվել, որ ոստիկանությունը ուժ կիրառի հոգևորականի նկատմամբ…
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից...
Ամենաշատ