News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շատ հետաքրքիր է քաղաքական կյանքը. Երեւանի ավագանու երեք անդամից բաղկացած ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը փորձում է վերահսկել Երեւանի քաղաքապետի, նրա վարչակազմի եւ նրա քաղաքական հենարան` 57 հոգանոց իշխանության խմբակցությանը՝ բացահայտելով ակնհայտ կոռուպցիոն եւ այլ ոչ իրավաչափ գործարքներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով իր գրառումը վերնագրել է. « Ողջամտության հոգեվարքը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Իշխանությանը սատարող եւ քծնող մի շարք դեմքեր քննադատում են ընդդիմությանը եւ պահանջում 3 հոգանոց ընդդիմադիր խմբակցության հրաժարականը։ Պահանջում են, որովհետեւ ուզում են անվերահսկելի լինել, որ կարողանան շարունակել իրենց, մեղմ ասած, կասկածելի ու ստվերային գործարքները։

Նոր քաղաքական մշակու՞յթ, թե՞...

P. S. Դուք երեւի լավ չեք հասկանում թե մեր ժողովուրդն ինչ մեծ հույսեր է կապել այսօրվա իշխանությունների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ