News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսուհետ Չինաստանում սիմ-քարտի գնորդների դեմքերը պարտադիր կարգով կսքանավորվեն, հաղորդում է BBC News-ը:

Հեռուստաալիքը նշում է, որ երկրի իշխանությունների կողմից այդ քայլը ձեռնարկվել է պետության ներսում Համացանցի հարյուր միլիոնավոր օգտատերերի անձը հաստատելու նպատակով:

Այդ նորամուծության մասին հայտարարվել էր դեռեւս սեպտեմբերին, սակայն պաշտոնապես այն ուժի մեջ է մտել միայն վերջին օրերին:

Համաձայն ՉԺՀ-ի կառավարության հայտարարության՝ այդ քայլով նրանք փորձում են պաշտպանել կիբերտարածությունում քաղաքացիների իրավունքներն ու շահերը:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ Չինաստանն արդեն կիրառում է սքանավորման մեթոդը իր քաղաքացիներին հետեւելու համար եւ այդօրինակ տեխնոլոգիաների առաջնորդն է, սակայն վերջին տարիներին դրա խստացումը թեժ բանավեճերի առիթ է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ