News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնուհի սպան առաջին անգամ ճապոնական ռազմական նավատորմի պատմության մեջ դարձել է մարտական նավի հրամանատար, որն ունի Aegis բալիստիկ հրթիռի հսկման եւ որսման բազմաթիրախ համակարգչայնացված համակարգ։ Առաջին կարգի կապիտան, 48-ամյա Միխո Օտանիի պաշտոնն ստանձնելու արարողությունը տեղի ունեցավ երկուշաբթի, Ճապոնական ծովում ՌԾՈւ Մայձուրու ռազմակայանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին։

Որպես «Մյոկո» ականակրի (7,5 հազար տոննա ջրատարողությամբ) կապիտան նա իր հրամանատարության տակ կունենա մոտ 300 նավաստի։ Նավը, որը հագեցած է որսիչ հրթիռներով, մարտական հերթապահություն կիրականացնի Ճապոնական ծովում։

Կանայք այժմ ավելի ակտիվորեն են բարձր պաշտոններ զբաղեցնում ճապոնական ռազմական նավատորմում, որն ավելի վաղ միայն տղամարդկանց տիրույթ էր համարվում։ 2018-ին, օրինակ, առաջին կարգի կապիտան Ռյոկո Աձուման առաջին անգամ պատմության մեջ գլխավորեց չորս մարտական նավերի խումբը, ներառյալ երկրի ՌԾՈւ ամենամեծ ուղղաթիռակիր «Իձումոն»։

Ավելի վաղ կանանց թույլ էր տրվել դառնալ մարտական ինքնաթիռների օդաչուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ