News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, բուռն բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի եւ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ  Պետրոսյանի միջեւ:

Գեւորգ Պետրոսյանը հարց ուղղեց Սուրեն Գրիգորյանին, որ եթե նշում են՝ ՍԴ-ն չունի վստահություն, ապա այս անվստահությունը չպետք է լինի փորձից կտրված, 2018 թվականի փետրվարի 9-ից հետո ՍԴ-ն ի՞նչ որոշում է կայացրել, որով չի վայելում հանրության վստահությունը։

Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ այդ նախագիծը չի հետապնդում նպատակ որեւիցե անձից ազատվելու․ «Երբ դուք ասում եք՝ ո՞ր որոշումն է, ես որպես ԱԺ պատգամավոր չեմ վայելում վստահություն կամ անվստահություն։ Խոսքը մարմնի նկատմամբ վստահության առկայության կամ բացակայության մասին է։ Երբ սկզբնական ֆունդամենտալ անվստահություն կա, որիցե մարմնի նկատմամբ պրոբլեմը հենց այնտեղ է, որ անգամ ամենահիմնավոր որոշումների առկայության պարագայում՝ դրանց կատարում եւ ուղենիշ ընդունում հանրության կողմից ակնկալել չի կարելի։ Երբ ՍԴ-ն լինելով ապաքաղաքական մարմին՝ իր որոշման ձեւաչափում կատարում է քաղաքական շեշտադրումներ, պատասխանում է մի օրակարգի, որը զուտ քաղաքական է»։

Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց, թե իր հարցին Գրիգորյանը հստակ չպատասխանեց՝ ի՞նչ որոշում ունի ՍԴ-ն, որը չունի հանրության վստահությունը․ «Երբ ասում եք ՝ քաղաքական մարմին, ապա առաջին հերթին ձեր պաշտպանյալ Վահե Գրիգորյանն ասաց՝ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է։ Էս ո՞ւմ եք եկել ինչ եք ասում, ձեր կարծիքով՝ մենք հիշողություն չունե՞նք, թե հավի հիշողություն ունենք։ Դուք առաջին ամբիոնից ասում էիք՝ սա քաղաքական ընտրություն է։ Առաջին փոխվարչապետի մակարդակով է ասվել, որ ՍԴ-ի խնդիրը քաղաքական իմաստ ունի։  Բա որ այդքան հարգանք ունեիք դատավորների հանդեպ, բա ինչի՞ չդատապարտեցիք դատավորներին վնգստացող անվանելու հայտարարությունը․ այստեղ աճպարարության տեղ չի»։

Սուրեն Գրիգորյանն էլ Գեւորգ Պետրոսյանին ասաց, թե ինքը չի եկել քննության, եւ Պետրոսյանն էլ իր դասախոսը չէ, որ ասի՝ այդհարցին ինչպես պատասխանի։

Գեւորգ Պետրոսյանն էլ այսպես արձագանքեց․ «Որ ես Ձեր դասախոսը լինեի, դուք ստեղ չէիք հայտնվի»։

Թեժ բանավեճից հետո Գրիոգրյանն ասաց, որ հանրությունը վստահություն ունենում կամ չի ունենում մարմնի նկատմամբ, ոչ թե առանձին որոշումների․ «Ես գտնում եմ, որ ձեր հարցին պատասխանեմ, թե ո՞ր որոշումն է, եթե անգամ ասեմ որեւիցե տրամաբանություն չունի մեր քննարկման շրջանակներում։ Պարոն Գրիգորյանի մի շարք հայտարարությունների վերաբերյալ  իմ ահամաձայնություններն ու համաձայնությունները նախկինում հայտնել եմ։ ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական գործընթաց է որպես երկրի քաղաքականության դրսեւորման որոշակի էլեմենտ, բայց դա քաղաքական նեղ անձնական շահերի դրսեւորման գործընթաց չէ»։

Տպել
Ամենաշատ