News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ակնհայտ է, որ այն խնդիրները, որոնք առկա են, թույլ չեն տալու, որ շարունակվի այն իրավիճակը, որ կար մինչ օրս։ Այս հարցը ժամանակի խնդիր է եւ լուծվելու է, թող որեւէ մեկի մոտ կասկած չլինի։ Մարտավարության, աշխատելաոճի, գործելաոճի տարբերություն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ցնցումների չենթարկենք, դատական համակարգը ցնցումների չենթարկենք,  առանց այդ էլ շատ ու շատ պրոբլեմներ ունի, կարելի  է ասել ամենապրոբլեմատիկ համակարգերից մեկն է։

Նման ձեւով փորձում ենք հարցը լուծել, որպեսզի խոսակցություններ չլինեն, թե իշխանությունը ճնշում է գործադրում մի համակարգի վրա, որը տարիներ շարունակ սպասարկել է նախկին իշխանությանը։

Արվում է ամեն ինչ, որ ամեն ինչ լինի օրինականության սահմաններում եւ ցնցումներից զերծ։ Բայց որ հարցը լուծվելու է, ինչպես լուծվեց Ազգային ժողովի հարցը, ինչպես լուծվեց Սերժ Սարգսյանի իշխանության հարցը, թող որեւէ մեկի մոտ կասկած չհարուցի»,-ասաց նա՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի մասին։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝  այդ նախագիծը հնարավորություններից մեկը կարող է լինել ՍԴ ճգնաժամին լուծում տալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ