News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի շուկայում արդեն գործող ավիաընկերությունների համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում: Այս մասին դեկտեմբերի 3-ին ԱԺ նիստում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրինագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է օդի հարկից ազատել նոր ուղղություններով թռչող ավիաըկերություններին, ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը: 

Նրա խոսքով՝ խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ իրենց հավաստիացրել են, որ դա այդպես չէ, սակայն ինքը հետաքրքրվել է եւ պարզել, որ այստեղ լուրջ ռիսկեր կան, քանի որ Հայաստանում գործող որոշ ավիաընկերություններ կարող են շուկայից դուրս մղվել:

«Ասենք՝ «Air France» ավիաընկերությունը, որը Հայաստան չվերթ է իրականացնում Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից…Հիմա, եթե մենք ցանկանում ենք նոր ավիաընկերություն ավելացնել եւ չենք ֆիքսում նոր ուղղությունը, այլ ֆիքսում ենք նոր օդանավակայանը, ապա դա նշանակում է, որ փարիզյան ուրիշ օդանավակայանից որեւիցե բյուջետային ավիաընկերություն կարող է Հայաստան չվերթ իրականացնել՝ օգտվելով այս արտոնությունից, ինչի հետեւանքով Հայաստանում երկար տարիներ գոծած ավիաընկերությանը մենք վատ վիճակում կդնենք»,- պարզաբանեց պատգամավորը: Թունյանը նաեւ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Տնտեսական մրցակցության հարցերի հանձնաժողովի եզրակացությունը դրական է եղել, սակայն 4 էջում շարադրվել են բոլոր հնարավոր ռիսկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ