News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի խորհրդարանը չորեքշաբթի վավերացրել է ԱՄՆ-ի հետ առեւտրի մասին համաձայնագիրը, վերին պալատի նիստի ուղիղ հեռարձակումը տրվել է ինտերնետում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Համաձայնագիրը կանոնակարգում է մաքսային նորմերը գյուղտնտարտադրանքի եւ արդյունաբերական ապրանքների համար։ Մասնավորապես, ի պատասխան ԱՄՆ պահանջի՝ բացել շուկան իր գյուղտնտարտադրանքի համար, Ճապոնիան համաձայնել է նվազեցնել խոզի եւ տավարի մսի տուրքերը, բայց Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության անդամ երկրների համար նման ցուցանիշները չգերազանցող սահմաններում։

Ճապոնիայում համաձայնագիրը քննադատվում է ընդդիմության կողմից ԱՄՆ՝ փաստաթղթով չամրագրված պարտավորությունների բացակայության պատճառով, ըստ որոնց ԱՄՆ-ը չպետք է բարձրացնի ճապոնական ավտոարտադրության տուրքերը։ Փաստաթղթում խոսվում է միայն այն մասին, որ կողմերը «չեն կատարի գործողություններ, որոնք կհակասեն համաձայնագրի ոգուն, որը հիմնված է վստահության հարաբերությունների վրա»։

Երկկողմ առեւտրային համաձայնագրի կնքման անհրաժեշտության հարցն առաջացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց մտնել Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերություն։ Բանակցություններն սկսվեցին այս տարվա ապրիլին, վերջնական արդյունքը ամփոփվեց երկու երկրների ղեկավարների սեպտեմբերյան հանդիպման ժամանակ։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ