News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը սկսել է շրջակա միջավայրի վրա ընդերքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման ռազմավարության մշակումը: Այս մասին դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցմանը կառավարության պատասխանը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ ընդերքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման համար կառավարությունը նախաձեռնել է ծրագրերի շարք՝ ուղղված ոլորտի կայուն զարգացմանը: Ինչ վերաբերում է բնակչության առողջության վրա ընդերքի օգտագործման ազդեցությանը, ապա հանրապետության Առողջապահության նախարարությունը պարբերաբար իրականացնում է տվյալների համապատասխան վերլուծություն:

«Հայաստանի Առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեթոդաբանական աջակցություն ստանալու համար, ինչը թույլ կտա ավելի լավ գնահատել մարդու առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը»,- հայտնեց փոխվարչապետը:

Նա նաեւ նշեց, որ 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է 413,8 մլն դրամ հատկացնել անտառների վերականգնման աշխատանքներին:

Ավինյանը հայտնեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը Անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծ է մշակել, որի համաձայն՝ կվերացվի «արդյունաբերական նշանակության անտառ» հասկացությունը:

«Համապատասխան սարքավորումների կիրառմամբ անալիզի է ենթարկվել հանքարդյունաբերության թափոնների բաղադրությունը, գնահատվել դրանց ծավալը եւ զբաղեցրած տարածքը: Իրականացվում են նաեւ փակ օբյեկտների ու լքված տարածքների ուսումնասիրման եւ գույքագրման աշխատանքներ, որոնք հանքարդյունաբերական թափոններ են պարունակում: Մասնավորապես՝ ուսումնասիրվել է Ալավերդի քաղաքի մոտ գտնվող Մադանի գերեզմանոցը, ինչպես նաեւ անալիզի համար նմուշներ են վերցվել»,- նշեց փոխվարչապետը:

Ընդ որում, նրա խոսքով, հաջորդ տարվանից ընդերք օգտագործողների համար կսկսեն գործել որոշ նոր կարգավորումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ