News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության հետազոտության արդյունքները 2020թ․ հայտնի կդառնան։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում, ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության» հարցմանը կառավարության պատասխանը, հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել էր անցկացնել նոր հետազոտություններ՝ կապված պոչամբարի ամբարտակի կայունության հետ, եւ տվյալ պահին այդ աշխատանքները իրականացվում են բուլղարական մի ընկերության կողմից։ «Աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերին, եւ արդյունքների ընդհանրացման համար կպահանջվի 6-7 ամիս»,- տեղեկացրեց Ավինյանը։

Նրա խոսքերով՝ համապատասխան կառույցները նախկինում ուսումնասիրել են պոչամբարի վիճակը, եւ եզրակացություն այն մասին, որ ամբարտակը որեւէ վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, չկա։ Փոխվարչապետը հայտնեց, որ հաջորդ տարի Թեղուտի հանքավայրում տեսչական մարմինների կողմից կանցկացվեն ստուգումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ