News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները այսօր՝ դեկտեմբերի 5-ին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք փոխհատուցում են պահանջում իրենց կորցրած տների համար։

Արծվաշենի նախկին բնակիչ Արագած Ջանոյանը ասաց, որ հարցի վերջնական լուծում են պահանջում․

«Պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, եթե վարչապետն էլ չլինի, գոնե փոխվարչապետ Ավինյանի հետ։ Մենք հանդիպել ենք վարչապետի հետ, ոչ մի բան էլ չի փոխվել, նաև նախարարների հետ ենք հանդիպել, քաղաքապետի, մարզպետի, փոխնախարարի, բոլորն էլ տեղյակ են խնդրից։ Մենք ուզում ենք այս հարցին լուծում տրվի՝  կամ տալիս են փոխհատուցում, կամ չեն տալիս։ 28 տարի բռնագաղթվել ենք Արծվաշենից։ Ոչ մի դրամական օգնության, փոխհատուցման հարց չկա, մարդկանց տները փլվում է։ Մարդկանց 360-հազարական դրամ են տվել, դա նույնսիկ մի սառնարանի փող էլ չի։ Գործը սառած է, հարցն առաջ չի գնում»։

Նրանք պնդում են անմարդկային պայմաններում են ապրում, խնդրում են օգնել իրենց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ