News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել կույր բանտարկյալի, որը 1976 թվականից ի վեր ԱՄՆ-ում մահապատժի ենթարկված երկրորդ կույր դատապարտյալն է, փոխանցում է AP-ն:

53-ամյա Լի Հոլլը մահապատժի է ենթարկվել Նեշվիլի խիստ ռեժիմի բանտում: Նա ընտրել է էլեկտրական աթոռը՝ Թենեսիում նախընտրելի մահացու ներարկման փոխարեն: Նա նաեւ ԱՄՆ պատմության մեջ առաջին կույր բանտարկյալն է, որը մահացել է հոսանքի հարվածից:

Մահապատժից առաջ նրան վերջին խոսքի հնարավորություն են տվել: «Մարդիկ կարող են սովորել ներել եւ սիրել ու այս աշխարհն ավելի լավը դարձնել»,- ասել է Հոլլը:

Հոլլը ստացել է էլեկտրականության երկու հարված: Երկու ցնցումների ժամանակ նրա գլխի աջ կողմում առաջացել է սպիտակ ծխի ոչ մեծ քուլա:

Հոլլը բանտում հայտնվելիս տեսնում էր, նրա փաստաբաններն ասում են, որ նա կուրացել է գլաուկոմայի սխալ բուժման պատճառով:

1991 թվականի ապրիլի 17-ին Հոլլը սպանել էր իր նախկին ընկերուհուն՝ 22-ամյա Թրեյսի Կրոզյեին: Նա հրկիզել էր բենզինի կոնտեյները եւ նետել նրա մեքենայի մեջ, երբ նա մեքենայի մեջ էր: Կոնտեյները պայթել էր, եւ Կրոզյեն ստացել էր մարմնի ավելի քան 90 տոկոսի այրվածքներ: Նա մահացել էր հաջորդ օրը հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ