News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 24
USD
478.73
EUR
530.62
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Որքա՞ն է  արժեցել Գորան Բրեգովիչին Երեւան հրավիրելը մեր բյուջեի վրա: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նա նկատեց, որ Ամանորի միջոցառումների համար կառավարությունը հատկացնում է 271 մլն դրամ, իսկ Երեւանի բյուջեից կհատկացվի 54 մլն դրամ: «Որքան է հոնորարը Բրեգովիչի եւ ինչպես եք որոշել, որ Ամանորի գիշերը մեզ մոտ հյուրընկալվեր Բրեգովիչը եւ ոչ մեկ ուրիշը: Չհաշված այն, որ Բրեգովիչը աշխարհահռչակ ու տաղանդավոր երաժիշտ է, սակայն հայ հանրության համար ոչ այնքան հայտնի»,-ասաց Առաքելյանը:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ինքը տեղյակ չի հոնորարի չափից, քանի որ ընկերությունն է կազմակերպում Բրեգովիչի ելույթը եւ ընդհանուր արժեքի մեջ թե որքան է կազմում հոնորարաը, առանձին նշել չեմ կարող. «Եթե կարիք կա, գրավոր կարող եք դիմել, կպատասխանենք»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ