News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Այն միտումը, որ փորձ են անում Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը որակել որպես քաղաքական հետապնդում, իհարկե, չի կարող ընդունելի լինել եւ չի կարող տեր գտնել Հայաստանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀԿ հայտարարությանը:

«Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ նույն օրը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված երկու հրապարակում: Մեկն առնչվել է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին: Հետեւաբար, եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ապա չկա որեւէ զիջում այդ առումով, կապ չունի մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր որեւէ կուսակցության ներկայացուցիչ: Այո, մենք վերահաստատում ենք, որ չի լինելու կոռուպցիայի դեմ որեւէ զիջում: Սա այդ կոնտեքստում են դիտարկում»,-ասաց Մակունցը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելով ցանկանում են լռեցնել նրան, Մակունցն ասաց. «Նախ, ուզում եմ նշել, ոչ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Լոռեցյանի դեպքում չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը, բայց միաժամանակ պետք է հակադարձեմ, որ որեւէ քաղաքական հետապնդում չկա, կա կոնկրետ դեպքի առնչությամբ հարուցված գործ: Թե ինչպես կընթանա հետաքննությունը, ցույց կտա ընթացքը: Կհետեւենք եւ կանենք համապատասխան եզրակացություններ»:

Նա բնական համարեց, որ ՀՀԿ-ն փորձում է դա որակել որպես քաղաքական հետապնդում, որը իրենց համար անընդունելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ