News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օրենսդրական տվյալ նախագծով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը այս կամ այն գործով որպես կասկածյալ անցնող քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ ինքնուրույն իրականացնելու հնարավորություն ընձեռել։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում դեկտեմբերի 6-ին «Օպերատիվ հետաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ հաշվի առնելով ոստիկանության օպերատիվ-հետաքննչական իրավասուըթյունները, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ ոստիկանությունում գործում է օպերատիվ-տեխնիկական հատուկ ստորաբաժանում, որն ունի համապատասխան մասնագետներ եւ տեխնիկական բազա՝ օրենսդրական այս նախագծո վառաջարկվում է օրենսդրական մակարդակով թույլ տալ քաղաքացիների հեռախոսազանգերի վերահսկողությունը եւ գաղտնալսումը՝ արդեն առկա տեխնիկական միջոցների օգնությամբ։ Դրանով, պատգամավորի կարծիքով, կարելի կլինի խնայել ժամանակը, որը ծախսվում է Ազգային անվտանգության ծառայությանը դիմելու վրա՝ նրանց կողմից պահանջվող միջոցները ապահովելու եւ կազմակերպչական աշխատանքները կատարելու համար։

Խորհրդարանականը նաեւ պարզաբանեց, որ այսօրվա դրությամբ ոստիկանությունը նման խնդրանքով ստիպված է դիմել ԱԱԾ-ին, որն առանց այդ էլ ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում։ Այս նախագիծը, ըստ Խաչատրյանի հավաստիացման, թույլ կտա ԱԱԾ-ի վրայից որոշ չափով հանել մի շարք պարտականություններ, որոնք չեն մտնում նրա իրավասությունների մեջ, ինչն էլ կնպաստի ծանրաբեռնվածության մակարդակի նվազմանը՝ բարձրացնելով նրա աշխատանքի արդյունավետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ