News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինչո՞ւ, օրինակ, մեր քաղաքական կոչվող դաշտի դերակատարների, պետական պաշտոնյաների մշակույթում չկա մի պարզ, մարդկային երեւույթ՝ սխալի դեպքում ներողություն խնդրելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այ, էսօր էլ էդ հարցը մասնավորեցնելով, փորձենք պատասխանը ստանալ Երեւանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանից։

Հարգելի պարոն Կարապետյան, անկեղծ ասած, ոչ ձեր ճեպազրույցին եմ հետեւել, ոչ էլ ավագանու գործունեությունը լաչառության մրցույթի հետ շփոթած էն երիտասարդի գործունեությանը։ Ըստ այդմ, չգիտեմ՝ երբ դուք լրագրողի հետ զրույցում հայկական ավանդական մուննաթով (որը երկընտրանք չի թողնում մտածելու, թե զրուցակիցներից ով ա ավելի ուշ հասկանում) պնդում էիք, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված որեւէ կազմակերպություն «Կամազ»-ի նվիրատվություն չի կատարել, էդ սխալի համար հասցրե՞լ եք ներողություն խնդրել, թե՞ չէ։ Իսկ եթե չէ, ապա ինչո՞ւ: Սա կարեւոր հարց ա, որի պատասխանը, հուսամ, լույս կսփռի անհիշելի ժամանակներից դիտարկվող էս երեւույթի իրական պատճառների վրա»:

Մեկնաբանություններում Կարապետյանն արձագանքել է՝ հայտնելով, որ ներողություն արդեն խնդրել է: Նա, մասնավորապես, գրել է. «Հանրայինի եթերով ներողություն եմ խնդրել Անի Սամսոնյանից, որն ասաց, որ իրեն խաբված է զգում։ Թեեւ պնդում եմ, որ չեմ կարող ի պաշտոնե Ալեքսանյանին կապել այդ ընկերության հետ։ Հաղորդումը կարծեմ դեռ եթեր չի գնացել։ Պետրոս Ղազարյանի մոտ բանավեճի էինք։

Ի դեպ, նախկինում եւս հրապարակավ զղջացել եմ սխալի համար։ Իսկ երբ կայք էի խմբագրում, երբեմն սխալ լուր տալուց հետո անպայման հերքում էինք գրում ու ներողամտություն էինք հայցում։ Համաձայն եմ, որ անսխալականության բարդույթը պետք է հաղթահարել»:

Տպել
Ամենաշատ