News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շաբաթ, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության աղբյուրին։

Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի Փարիզում, Ուկրաինայի վերաբերյալ գագաթաժողովից առաջ, որը կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մերկելը նախատեսում է նաեւ առանձին բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ