News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիա նահանգի էլեկտրամատակարարումն իրականացնող Pacific Gas and Electric (PG&E) ընկերությունը հրդեհներից տուժածներին 13,5 մլրդ դոլարի փոխհատուցում կվճարի, հայտնում է BBC News-ը։

Նշվում է, որ հենց PG&E-ի սարքավորումներն են պատճառ դարձել մի քանի դեպքերի, այդ թվում 2018թ․ նահանգի պատմության մեջ մահաբեր հրդեհի բռնկման համար։

Ընկերությունն այս տարի սնանկության մասին դիմում է ներկայացրել եւ արդեն վճարել է ապահովագրական ընկերություններին եւ տեղի իշխանություններին։

Ընկերության նախագահ Բիլ Ջոնսը հայտարարել է, որ սնանկության գործընթացը թույլ կտա «հասնել արդար փոխհատուցման՝ հրդեհներից տուժածների եւ հատկապես այն անձանց համար, որոնք մեր առաջնային նպատակն են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել