News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությանն այն դեպքում, երբ որոշ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ հրաժարվում են աշխատել այդ կառույցի հետ: Այդ մասին Բեզոսը հայտարարել է Կալիֆոռնիայում կայացած անվտանգության ֆորումի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

«Մենք պատրաստվում ենք աջակցել Պաշտպանության նախարարությանը»,-ասել է նա: «Ես համարում եմ, որ եթե խոշոր տեխնոլոգիաները հեռանան Պաշտպանության նախարարությունից, այդ կառույցը լուրջ խնդիրներ կունենա»,-ասել է Բեզոսը:

Ավելի վաղ ՊՆ-ի հետ պայմանագրի համար մրցող տեխնոլոգիական ընկերությունները բախվել են խնդրի հետ: Project Maven անունով Պենտագոնի պաշտպանության ծրագիրը դժգոհություն էր առաջացրել Google-ում, որը պարքարում էր այդ պայմանագրի համար: Որոշ աշխատակիցներ դեմ էին ներկայացել ռազմական նպատակով տեխնոլոգիաները կիրառելուն: Արդյունքում Google-ը հրաժարվել էր մասնակցել մրցույթում: Համանման բողոքի ալիք էր բարձրացել Amazon-ի աշխատակիցների շրջանում, հաղորդում է ՌԲԿ-ը:

Բեզոսը հայտարարել էր, որ սատարել է աշխատակիցներին, որոնք ունեն այդպիսի հայացքներ, սակայն մատնանշել է, որ ամեն ինչ կախված է ընկերության ղեկավարությունից, որը պետք է խորհուրդ տալ, թե ինչպիսի ծրագրեր է անհրաժեշտ իրագործել, եւ որոնք պետք չէ:

Հոկտեմբերին պարզ էր դարձել, որ Amazon-ին չէր հաջողվել հաղթել մրցույթում եւ ստանալ 10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը՝ ի տարբերություն Microsoft-ի: Արդյունքում Բեզոսի ընկերությունը դիմել էր դատարան՝ փորձելով այդկերպ բողոքարկել Microsoft-ին պայմանագիրը փոխանցելու որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ