News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը չի կարծում, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է միջամտել հաջորդ տարի կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին՝ նշելով, որ կզարմանար, եթե Փհենյանը թշնամաբար գործեր, հաղորդում է Reuters-ը:

«Ես կզարմանայի, եթե Հյուսիսային Կորեան թշնամաբար գործեր»,-ասել է Թրամփը: «Նա (Կիմ Չեն Ընը) գիտի, որ ինձ մոտ ընտրություններ են նախատեսվում: Չեմ կարծում, որ նա ցանկանում է միջամտել դրանց: Ես կարծում եմ, որ նա կցանկանար, որ ինչ-որ բան կատարվեր: Հարաբերությունները շատ լավ են, սակայն կա ինչ-որ թշնամանք. դրանում կասկած չկա»,-նշել է նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ապամիջուկայնացման հարցը հանված է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ