News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ դեկտեմբերի 9-ին, մասնակցում է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին։

ԹԻՀԿ-ի կողմից կազմակերպվող՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, որը 2003թ․-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակառուպցիոն կենտրոն» ՀԿ-ն նախատեսում է տվյալ օրվան նվիրված միջոցառումն իրականացնել «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ