News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կառավարության որոշման պահանջների խախտմամբ օտարվել է Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնված պետական գույքը՝ ՀՀ-ին զրկելով ստրատեգիական փոխադրումների հնարավորությունից։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության եւ կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու եւ օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաեւ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից եւ ՀՀ կադաստրի կոմիտեից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գույք ամրացնելու եւ շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 12-Ա որոշման հիման վրա ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը թույլատրվել է իր աշխատակազմին ամրացված՝ Երեւան քաղաքի Սեւանի փողոցի 21 հասցեում գտնվող պետական սեփականության անշարժ գույքը (նախկին ծանրոցային բաժանմունքը), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից: Այդ որոշմամբ նշված գույքը հետ է վերցվել նախարարությունից եւ օտարելու նպատակով ամրացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:

Նախատեսվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ պետք է ապահովեն գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ պետք է իրականացվեն որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացման եւ հանձնման-ընդունման աշխատանքները, որից հետո եռամսյա ժամկետում օտարման ենթակա գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվի օտարման:

Գույքից առանձնացված եւ Սեւանի 21/5 հասցեով գրանցված պահեստի եւ հողամասի հանձնման-ընդունման եռակողմ ակտերը ներկայացվել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հաստատմանը, սակայն դրանք չեն հաստատվել, քանի որ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հողամասի օտարվող հատվածի առանձնացման աշխատանքները կատարել է առանց նախարարության եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու:

Եվ չնայած հանձնման-ընդունման ակտի չստորագրմանը, աճուրդի միջոցով իրականացվել է նշված գույքի օտարման գործընթացը եւ դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը: Արդյունքում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթուղագծերը մնացել են առանց մոտեցման հնարավորության, ինչը թույլ չի տալիս իրականացնել բեռնման եւ բեռնաթափման աշխատանքներ:

Այսպիսով, ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն ապահովել սահանված ժամկետում որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացումն ու հանձնում-ընդունումը, իսկ վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց նշված աշխատանքների կատարման, օտարման են ներկայացրել գույքից առանձնացված պահեստը եւ հողամասը: Արդյունքում խախտվել են ինչպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավունքներն ու օրինական շահերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրինական շահերը՝ քանի որ անհնարին է դարձել ռազմավարական նշանակության փոխադրումների կատարումը: Այդպիսով պետության համար առաջացել են ծանր հետեւանքներ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի եւ մյուսների գործը հանձնվել է դատախազին, որ այն ուղարկվի դատարան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա...
Թավադյանի դեմ ուղղված գործն ուղիղ ճնշում է խոսքի ազատության նկատմամբ. Էդուարդ Շարմազանով
Եկել եմ աջակցելու խոսքի ազատությանը, խղճի ազատությանը, ժողովրդավարությանը եւ ընդդեմ բռնատիրության, դիկտատուրային…
Վրաերթի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացին 4 օր հետո հիվանդանոցում մահացել է
Հունվարի 20-ին, ժամը 2-ին, հիվանդանոցից Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով...
Պահանջում են անհապաղ ազատ արձակել Արմեն Թավադյանին․ բողոքի ակցիա Վերաքննիչի մոտ (ուղիղ)
Երեւանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում...
Ահաբեկիչները անօդաչուների միջոցով փորձել են հարձակվել Հմեյմիմում Ռուսաստանի ՕՏՈՒ բազայի վրա
Լաթակիայի շրջանում ՀՕՊ զենիթային միջոցները կրակ են բացել օդային թիրախների վրա…
Գեղարքունիքում փրկարարները «Մերսեդեսը» դուրս են բերել ձյան արգելափակումից, որը հետո բախվել է արգելապատնեշին
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Վերջինս շարունակել է ընթացքը...