News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հայաստանը բնորոշվում է որպես ոչ վարակիչ հիվանդությունների բարձր մակարդակ ունեցող երկիր։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանում բնակչության շրջանում վաղ մահացության թվով։

«Մահացության մակարդակը բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից կազմում է 80 տոկոս»,- ասել է Նանուշյանը՝ ավելացնելով, որ նման վիճակագրության անմիջական մեղավորը ծխելու բարձր մակարդակն է բնակչության շրջանում։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ եւ ԱՀԿ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական կորուստները հասնում են տարեկան 362,7 մլրդ դրամի, ինչը հավասար է երկրի 2017 թվականի ՀՆԱ 6,5 տոկոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել