News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Մենք ունենք հարեւան Վրաստանի փորձը, որտեղ ծխախոտային օրենսդրության ներդրումից եւ ծխելու սահմանափակումից հետո սկսել են երկիր ներկրվող թութունը օգտագործել ինքնուրույն փաթաթելու միջոցով։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում «Ծխախոտային միջոցների եւ դրանց փոխարինողների օգտագործումից առողջությանը հասցվող վնասը կրճատելու եւ կանխելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս դեկտեմբերի 9-ին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։ Ռուսաստանում, նրա խոսքերով, նման սահմանափակումների պատճառով նույն խնդիրն է ծագել։ «Եկեք չմոռանանք այն մասին, որ մենք երկիր ենք, որը, ամենի հետ մեկտեղ, նաեւ արտահանում է ծխախոտային ապրանքներ։ Այո, ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ, ես ինքս զբաղվում եմ սպորտով, սակայն եկեք խրախուսենք դա, այլ ոչ թե խնդիրներ ստեղծենք բոլորի համար՝ առանց հիմնական խնդրի որեւէ լուծման»,- ասաց Գորգիսյանը։

Նշենք, որ նախագծերի այս փաթեթով նախատեսվում է փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելք։ Սահմանափակումներ կմտցվեն հասարակական տրանսպորտում, մանկական խաղահրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բժշկական կենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում ծխելու վրա։ Բացի այդ նախատեսված են ծխախոտի իրացման որոշակի կանոններ, ինչպես նաեւ՝ սահմանափակումներ ծխախոտային միջոցների գովազդի համար։ Խախտողների հանդեպ կկիրառվեն տուգանքներ։ Այսպես, եթե տրանսպորտային միջոցի վարորդը վարելիս ծխախոտ կամ դրան փոխարինող որեւէ միջոց օգտագործի նրան սպառնում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք։ Պաշտոնատար անձի կողմից արգելքը խախտելու դեպքում տուգանքը կհասնի նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի, իսկ ֆիզիկական անձի կողմից խախտելու դեպքում՝ 50-ապատիկի։ Ընդ որում, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջինից հետո երեք ամսվա ընթացքում կրկնելը կրկնակի տուգանք է նախատեսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ